Սիրված հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․
«Արմենիա TV-ն նշում է հիմնադրման 25- ամյակը: Ես արդեն 21 տարի հեռուստատեսային այս մեծ ընտանիքի մի մասնիկն եմ: Հեռուստահաղորդավարի մասնագիտությանը միշտ լուրջ եմ վերաբերվել: Ոլորտի մասնագետներն ասում են, որ հեռուստամեկնաբանն այն մարդն է, որը հեռուստածրագրի դեմքն է ու սովորաբար, հաղորդման վարկանիշները կախված են լինում հենց հաղորդավարի հմտությունից։ Այս մասնագիտությունը , ինչպես նշում էին իմ դասախոսները, հարմար է գրագետ և հստակ խոսք ունեցող, ուժեղ խարիզմայով և հանրության առաջ վարվելու ունակությամբ մարդկանց համար: Անխուսափելիորեն հաղորդավարը թույլ կտա սխալներ, որոնք կտեսնեն հարյուրավոր հեռուստադիտողներ: Մեր մասնագիտությունը հակառակ կողմ էլ ունի. Հանրաճանաչ մարդիկ երբեմն դառնում են քննադատության և ատելության առարկա, բայց դե ուժեղ մարդու տեսակին չպետք է խանգարի աշխատել ու կայանալ: Ու եթե չլինի հեռուստադիտողի սերը ,այս մասնագիտության կրող մարդը եթերում երկար գոյատևել չի կարող…
Սիրո համար շնորհակալ ենք ու նաեւ՝ որ մեզ դիտում եք))))»։