▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում «Ալ-Կաիդան» դաժանաբար սպանել է մի կնոջ՝ հասարակաց տուն ղեկավարելու համար

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայում  հասարակաց տուն ղեկավարելու համար դաժանաբար և սառնասրտորեն սպանել են մի կնոջ:

Ավելին` սպանությունն ամբողջությամբ նկարահանվել է «Ջաբհաթ ան-Նուսրայի»՝ «Ալ-Կաիդայի» ճյուղի գրոհայիններից մեկի կողմից: 

Հատկանշականն այն է, որ երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, այն քննադատության է արժանացել նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, որը հարցրել է՝ «Շարիաթի ո՞ր օրենքով է նման բան թույլատրվում»։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին