ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրով, որով 90 օրով արգելվում է Միացյալ Նահանգներ մուտքը Իրաքից, Իրանից, Սիրիայից, Սոմալիից, Սուդանից, Լիբիայից եւ Յեմենից, արգելվել է նաև սիրիահայերի մուտքը Նահանգներ:
Ըստ հրամանագրի, եթե քաղաքացին ունի սիրիական քաղաքացիություն՝ անկախ նրանից, թե ինչ անձնագրով է դիմել ԱՄՆ մուտքի արտոնություն ստանալու համար, կարող է նույնպես մերժում ստանալ:
Հատկանշական է, որ արգելքը կարող է գործել նույնիսկ այն դեպքում, երբ դիմողը գրին քարտ ունի, ինչը,սակայն, կարող է վիճահարույց դառնալ, քանի որ հակասում է ԱՄՆ սահմանադրությանը:
Նշենք, որ ամերիկահայ կազմակերպություններից որոշները պատրաստում են իրենց մտահոգությունը հայտնել այս առիթով:
Անդրադառնալով խնդրին, նախագահ Թրամփն ընդգծել է, որ որոշումն առաջին հերթին թելադրված է անվտանգության նկատառումներից ելնելով:
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան