Մայիսի 11-ին՝ ԱՄՆ-ի Փալմ Սփրինգս քաղաքում տեղի ունեցած «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխության ժամանակ պոլսահայ երգչուհի Սիպիլ Փեքթորոսօղլուն արժանացել է «Սփյուռքի լավագույն երգչուհի» մրցանակին:
Երգչուհին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր տպավորությունների մասին.
«Մրցանակաբաշխությունը Փալմ Սփրինգսի «The show» սրահում էր: Ներկայացրեցի «Ադանայի ողբը» երգը: Ինձ ընկերակցեցին «Gevorkian Dance Academy» խմբի պարուհիները: Շատ հուզված եմ և շատ ուրախ: Մրցանակն ինձ համար շատ մեծ արժեք ունի: Ուրախ և հպարտ եմ, որ կարողացա կարճ ժամանակում ձայնս լսելի դարձնել: Հուսամ՝ Աստված ինձ նոր հաջողությունների արժանի կդարձնի»: