▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շինարարական աշխատանքների պատճառով հարակից շենքերը ցնցվում են

Օգոստոսի 2 ֊ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության մի խումբ անդամներով այցելել էինք Ազատության 12 շենքի հարակից տարածք՝ տեղում տեսնելու, հետևելու շենքերի բակում ընթացող շինարարական աշխատանքներին։ Ասեմ, որ ականատես եղանք մի քանի խնդիրների ու խախտումների, որոնց մասին տարածքի բնակչի հետ խոսում ենք կից տեսանյութում։

Նշեմ, որ շինարարական աշխատանքների պատճառով հարակից շենքերը ցնցվում են, որի հետևանքով շենքերի վրա ճաքեր են առաջանում և նաև այդ շենքերի վրայից քարաթափում է լինում։

Հ.Գ. Երևանի քաղաքապետարան,

Ո՞ւր է վերահսկողությունը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին