▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմվոլիկ կառավարության ծրագիրը. «168 ժամ»

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

 

«Հայաստան ներթափանցած փոփոխությունների ալիքը դեռևս մակընթացություն կամ տեղատվություն չի ապրել։ Հայտնի է միայն, որ այն ներթափանցել է ու առաջիկայում ունենալու է սիմվոլ։

 

Այլ տեղեկություններ չեն հրապարակվում։ Ինչպես որ դեռևս չի հրապարակվել սիմվոլիկ կառավարության ծրագիրը։ Բայց հրապարակվել, ներկայացվել ու լսվել են նոր կառավարության մասին բոլոր հույսերն ու սպասելիքները, որոնց հեղինակների հետ իռացիոնալության մրցույթում կպարտվեին անգամ Ժյուլ Վեռնը, Մորը, մնացած բոլոր սյուրռեալիստները։ Բայց կառավարության գործունեությունը, ի տարբերություն ֆանտաստիկ գրականության կամ ավանգարդիզմի, ենթադրում է կոնկրետություն, պետք է լինի չափելի՝ քանակապես, և գնահատելի՝ որակապես, և արտահայտվի ծրագրի տեսքով։ Դրանից հետո միայն հնարավոր է ու կարելի է արտահայտել հույսի առկայծումներ, արձակել ոգևորության ճիչեր ու զարթոնքի հառաչանքներ, ապրել այն էքստազը, որն արդեն մի քանի օր է՝ ապրվում է իշխանական, և ոչ միայն՝ իշխանական գործիչների շուրթերով։

 

Ու հիմա արդեն իսկ արտահայտված ոգևորության ու ծլարձակված սպասումի պայմաններում կառավարությունը պետք է ներկայացնի ծրագիր, որը, երկրի տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությանը համապատասխանելուց առաջ, պետք է համապատասխանի դիրեկտիվ լավատեսության չափանիշերին։ Ծրագիրը, իհարկե, կներկայացվի ու չի համապատասխանի այդ չափանիշերին, կպարունակի ոչ թե լավատեսություն, այլ ծանր ժամանակների սպասում, ու այդպիսի պարունակումներով լավ նյութ կդառնա փոփոխությունների սիմվոլիզմի քարոզիչների համար՝ ներկայացվելով որպես քաղաքական լավատես մեծամասնությանը հակադրվելու համարձակություն։ Ու կառավարության, չափելի մատերիաների հետ աշխատող մարմնի մասին լիրիկական զեղումների շքահանդեսում չեն հնչի շատ կոնկրետ հարցեր, որոնց պատասխաններից է կախված ոգևորվողների սպասումների իրականացումն ու սազանդարների վճարը նաև, հավանաբար»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին