Երգչուհի Սիլվա Հակոբյանն օրեր առաջ ներկայացրեց ԱՄՆ-ում նկարահանած նոր տեսահոլովակ, որը շատերի հավանությանն արժանացավ, սակայն եղան նաև դժգոհողներ, ովքեր կարծում են, որ այդ երգը շատ նման է Jessie J-ի Price tag երգին: Երգերի նմանության մասին մեկնաբանություն esyes.am-ը փորձել է ստանալ Սիլվայից, ով նշել է, որ ոչ մի կապ չունի երգի ստեղծման հետ. «Աշխարհում յոթ նոտա կա ու հնարավոր է նաև կրկնություն: Two Guyz խմբի տղաներն ինձ երեք երգ են առաջարկել, որոնցից սա եմ ընտրել: Երգելուց նույնիսկ չեմ էլ նկատել, որ այն նման է որևէ այլ երգի,- ասել է Սիլվան և հավելել, որ պետք չէ հիվանդագին ընդունել` եթե նույնիսկ այդ երգերը նման են...Երաժշտություն է, ամեն ինչ էլ կարող է լինել»,-հավելել է նա:
Առաջարկում ենք համեմատել երկու երգը: