▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերյոժայի հուղարկավորության ժամանակ մշակույթի նախարարի ուղերձի ընթերցումը ներկաներին բարկացրեց

Փոքրիկ Սերյոժայի հուղարկավորության արարողության ժամանակ հոգևորակակններից մեկը բոլորի համար անակնկալ կերպով հայտարարեց. «Սիրելի' ազգականներ, Ավետիսյան ընտանիքի հարազատներ, ցավակցական հեռագիր է ստացվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից»:

Եվ սկսեց կարդալ՝ սկզբից մինչև վերջ, ու նշեց, թե այլ բազմաթիվ հեռագրեր էլ են ստացվել, որոնք «երևի թե հարմար էլ չի հիմա ընթերցել»:   Փոքրիկի դիակի շուրջ հավաքված մարդկանցից մեկի նյարդերը տեղի տվեցին, նա դիմեց հոգեւորականին. «Դուք հոգևորական եք, հիմա մենք 20 հատ նախարար ունենք, հիմա ի՞նչ կարևոր է` ինչ հեռագիր են ուղարկել»: Հոգևորականը կտրուկ պատասխանեց. «Քեզ չի վերաբերում»: «Ոնց՞ չի վերաբերում»,- վրդովված առարկեց գյումրեցին:  

 Բարեբախտաբար, տհաճ միջադեպն այսքանով սահմանափակվեց: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին