«Մենք դարերով ապրել ենք ադրբեջանցիների հետ։ Նույնիսկ գյուղի կեսն ադրբեջանցի ա եղել, կեսը՝ հայ։ Ապրել ենք ու հետո թշնամացել։ Հավերժական թշնամիներ չկան, ոչ էլ բարեկամներ»,- «Նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե «Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առավել քան անվտանգ է Կիրանցում ապրելը․ այսինքն, ինչքան ադրբեջանցիները մոտենում են, այնքան անվտա՞նգ է դառնում մեր միջավայրը»։ «Գյուղացիները բոլորն իրար ճանաչում են, ադրբեջանցին հայաստանցուն ա ճանաչում, հայաստանցին էլ՝ ադրբեջանցուն։ Մենք պիտի համակերպվենք։ Կգան ժամանակներ, մեր սերունդները կամաց-կամաց իրար հետ առևտուր էլ կանեն, գնալ-գալ էլ կլինի։ Չի կարող նենց լինի, որ հավերժ էս սահմանը փակվի ու ժողովուրդներն իրար հետ չշփվեն»,- նշել է Մելքոնյանը։ |
«Սերունդներն ադրբեջանցիների հետ առևտուր էլ կանեն, գնալ-գալ էլ կլինի»․ Գագիկ Մելքոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet