Շերոն Սթոունը որոշել է վերադառնալ հեռուստատեսություն:
Նա պայմանագիր է կնքել TNT-ի «Գործակալ X» նոր մարտաֆիլմում նկարահանվելու համար:
Սերիալում Սթոունը կմարմնավորի ԱՄՆ փոխնախագահի կնոջը՝ Նատալի Մակաբիին, ով հայտնի է իր խելացիությամբ, գեղեցկությամբ և բարձր ինքնադրսևորմամբ:
Սա Սթոունի առաջին առաջատար դերն է սերիալում: Նախկինում նա լոկ մի քանի անգամ հայտնվել է մի քանի սերիալների տարբեր էպիզոդներում: