Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Նաիրի բժշկական կենտրոնում մահացել է նորանկախ Հայաստանի պատմության աամենահայտնի մանկապիղծը՝ Սերոբ Տեր-Պողոսյանը, ով դատապարտված է 15 տարվա ազատազրկման՝ տասնյակից ավել երեխաների սեռական ակտի հարկադրելու համար:
Ցավում եմ, որ Տեր-Պողոսյանը մահացել է, իրոք ցավում եմ, որովհետև նման սրիկաները պետք է մինչև վերջ կրեն իրենց պատիժը, իսկ սատկելը միայն դրանից հետո թող լինի: Հա-հա, գիտեմ, որ հեսա կսկսեն բարոյախրատական ճառեր կարդալ այն մասին, որ մահացածի մասին՝ կամ լավը, կամ էլ ոչինչ:
Ոչ պարոնայք, ես համարում եմ, որ Հայաստանի թալանին մասնակցած ու որ ամենասարսափելին է՝ տասնյակ երեխաների կյանք ապականած այս վիժվածքին պետք է հիշել ու միայն վատով, որպեսզի վաղը նոր Սերոբ Տեր-Պողոսյանների մոտ դուխն այնքան չբարձրանա, որ ցանկանան կրկնել Սերոբի «հերոսությունները»: