Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Վերջինս Երեւան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից բերման ենթարկելուց հետո ներկայացրել էր ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:
Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել էր գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չէր ցանկացել հայտնել:
Կարդացեք նաև՝ Սերժի Վաչոն ազատ կարձակվի 1 միլիարդ գրավի դիմաց
Սերժի Վաչոյին մեղադրանք առաջադրվեց. քննիչը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան