▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժը երկհարկանի առանձնատուն է նվիրել Սերժի ընտանիքին

 

Մեր կողմից պատրաստված և բազմաթիվ առաջատար կայքերում հրապարակված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով» (http://shirakcentre.org/hy/news/20773-18-05-2014) տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Մի քիչ առաջ մեզ այս մասին տեղեկացրեց ու մեզ հետ իր անսահման ուրախությունը կիսեց նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի:
 «Շիրակ կենտրոնը» բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ: Ավելացնենք, որ ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան:

Մեր կողմից պատրաստված և բազմաթիվ առաջատար կայքերում հրապարակված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով»  տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Մի քիչ առաջ մեզ այս մասին տեղեկացրեց ու մեզ հետ իր անսահման ուրախությունը կիսեց նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի: «Շիրակ կենտրոնը» բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ: Ավելացնենք, որ ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին