Esem.am-ը գրել է, որ 2014-ի տիրակալներից է նաև «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը: 1990թ.-ի մայիսի 30-ին ծնված Դավիթր խեսել է նախորդ տարվա ձեռքբերումների ու հաջողությունների մասին, ինչպես նաև Ձիու տարում ծնված լինելու և այս տարվա սպասելիքների մասին:
- Ձիու տարում ծնված ընկերներդ շատ են: Ըստ քեզ` ինչպիսի՞ն են Ձիու տարում ծնվածները:
- Հա, շատ են: Իմ ընկերները, բնականաբար, բոլորն էլ բարի են:
- Ո՞ր հատկանիշներդ ես վերագրում Ձիու տարում ծնված լինելուն:
- Երևի սիրուն եմ, բոյով եմ, մեկ էլ արագ եմ վազում…(ծիծաղում է,-հեղ):
- Ձին քո սիրելի կենդանիների շարքո՞ւմ է:
- Այո, այդ կենդանուն ավելի շատ եմ սիրում, քան շատ-շատ մարդկանցից ու նրանցից ոչ ոքի հետ չեմ փոխի: Բացի հավատարիմ լինելուց, ձին նաև յուրահատուկ կենդանի է: Կարծում եմ` զուր չէ, որ հրեշտակները ձիով են շրջում, համենայն դեպս, բոլորս այդպես գիտենք:
- Այս տարվա տիրակալներից ես. ի՞նչ սպասելիքներ ունես:
- Ինձ թվում է, նպատակներիցս որոշները կիրականանան ու շատ ավելի լավ կլինի հետագայի համար: Հիմնական նպատակս ընտանիք կազմելն է: 2014-ի սպասելիքս անձնական, ընտանեկան է:
- Իսկ ստեղծագործական սպասելիքներ չունե՞ս:
- Ստեղծագործական ձգտումներ կապված դերասանության հետ չունեմ: Այժմ վերհիշում եմ անգլերեն ու ռուսերեն լեզուները` հետագա աշխատանքի համար:
- Այսինքն` «Հարազատ թշնամին» վերջին հեռուստասերիա՞լն է, որում նկարահանվում ես:
-Չգիտեմ, ժամանակը ցույց կտա:
- Իսկ ի՞նչ աշխատանքով ես պատրաստվում զբաղվել:
- Դեռ հստակ չէ, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում բարձրաձայնել:
- Ձին մուրազի տարի է. ո՞րն է այս տարվա քո մուրազը:
- Որ քեռին ինչ խոսք է տվել`անի (ծիծաղում է, հեղ.) Ամեն ինչն էլ մուրազ է. դրանք շատ են: Այս տարի պետք է սպիտակ ձի գնեմ. միշտ ուզել եմ, իսկ այժմ հնարավորություն կա:
Առավել մանրամասն` այստեղ