Անցած գիշեր ոճաբան-վարսահարդար, ինչպես նաև երգիչ Սերգեյ Զվերևը զարմացրել է Նոր Արբատի բնակիչներին: Սրճարաններից մեկից դուրս գալով` Զվերևը նկատել է փողոցային երաժիշտներին, ովքեր կատարել են նրա սիրելի երգչուհու` Ալլա Պուգաչովայի «Старинные часы» ստեղծագործությունը: Սերգեյ Զվերևը, լսելով կատարումը, անմիջապես մոտեցել է երաժիշտներին և սկսել է երգել նրանց հետ միասին:
Հիշեցնենք, Սերգեյ Զվերևը դեռ վաղուց հանդիսանում է Ալլա Պուգաչովայի մոլի երկրպագուն և նույնիսկ որոշ ժամանակ առաջ իր կատարմամբ երգ էր նվիրել երգչուհուն: