▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Դանիելյան. ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆԻՎԵՔԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ նույն ԴՆԹ-ն ունեն

Մի ռուս ընկեր ունեմ, մի քանի օրով ինձ հյուր էր եկել: Դե էն Գառնի-Գեղարդ պարտադիր ծրագրից հետո իրար հետ հերթական անգամ իջանք քաղաք` ման գալու…

Դե տուրիստ մարդ ա, բնականաբար հարցեր էր տալիս, ես էլ իմ հերթին պատասխանում էի բոլոր հարցերին:

Դե ասենք, որ Հյուսիսային պողոտան Մեծն Թամանյանի երազանքն էր, և մենք այն չէիք կարող չիրականացնել: Հանգուցյալի վերջին ցանկությունը հայերիս համար սրբություն է:

Հետո հարցրեց, թե ինչու մեր քաղաքում կա ընդամենը մի գործող կինոթատրոն: էլի տակից դուրս եկա` ասելով, որ ուզում էինք մի կինոթատրոն ունենայինք ու անունն էլ դնեինք Մոսկվա` Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություն հաստատելու նպատակով:

Երբ հարցրեց, թե ով է այն տղամարդը սարի գլխին ցցված, ես ասացի, որ դա տղամարդ չէ, այլ Մայր Հայաստանի արձանն է, ուղղակի, որ տղամարդիկ չգայթակղվեն, կրծքերը փոքր են ձուլել, թուրն էլ տվել են ձեռքը, որ թշնամիներն էլ վախենան:

Երբ հարցրեց, թե ինչու քաղաքում հայերեն անվանումներ գրեթե չկան, պատասխանեցի` այ, օրինակ SAS-ը մեր ԽՍՀՄ Ժողովրդական դերասան Սոս Արտաշեսովիչ Սարգսյանի խանութների ցանցն է: Եվ մերոնք հոլիվուդյան աստղերի նման թոշակի անցնելուց հետո մի փոքրիկ բիզնես են բացում, որ թոշակի հույսին չմնան: STAR-ի դեպքում ասեցի, որ դա Ջիզըս Քրայս Սուպեր Սթարի պատվին ենք դրել` որպես առաջին քրիստոնյա երկիր: Որ միջազգային հնչողություն տանք, ինչպես ասենք Դալլմա Գարդեն Մոլը: Հո չեինք դնի Դալմայի այգիներ առևտրի կենտրոն, մենք հոմ գեղացի չենք: Համ էլ մեր գրեթե բոլոր բիզնեսմենների պորտը հոմ Մալիշկայում, Ճատկռանում կամ Տաշիրում չեն կտրել միայն: Բիգ Բենի ժամացույցի տակ:

Բայց մի հարցին այդպես էլ պատասխան չգտա: Քանի՞ սպիտակ նիվա կա Երևանում: Դե, չէ իհարկե, ելքը գտա և ասացի, որ ընդամենը մի հատ ա: Սկզբից չհավատաց, հետո սկսեցի համոզել:

-Հա հենա տես ուղղակի շատ արագ ա քշում, մեկ էստեղ ա, մեկ` էնտեղ: Մեկ են ծակից ա դուրս գալիս, մեկ են դալանից: Տես, տես հիմա էլ ռաբիզը քոքած հրապարակը թարս ա ֆռում չարաճճի լակոտը: Տեսնես Ո՞ՒՄ ՏՂԵՆ Ա:

Դե հա, հո իմ ռուս ընկերը չգիտեր, որ մեր բոլոր նիվեքի վարորդները նույն ԴՆԹ -ն ունեն: Ու որ բոլորը բրիտվա բանտաժներով նույն հագու կապով և նույնանման համարներով 18-35 տարեկան տղերք են: Որ իջնում են երեկոյան կենտրոն իրենց սեռական չծախսված էներգիան տրանսֆորմացնելու: Չբավարարված երգի անսուբլիմացվում են կովի ձայն ունեցող սիգնալներով մարդկանց վրա քշելով և ռաբիզ լսելով: Դե եթե անգամ բացատրեի, ռուս ընկերս չէր հասկանա:

Մինչև թումանյանից իջանք հրապարակ, ես մի 10 տարբեր Նիվա տեսա, բայց դե ընկերս հո չգիտեր, որ նրանք տարբեր են: Հա գլուխը էս կողմ էր շարժում ուսաում էր`էդ լակոտը վերջը փորձանքի ա գալու:

Մտքումս ասեցի` ինչ լավա, որ բոլորին մի մեր ա բերել: Կարող ենք միշտ տուրիստներին խաբենք, որ մեզ մոտ ընդամենը մի հատ անկարգ վարորդ կա:

P.S.Սիրելի ընթերցող: Իհարկե լինում են բացառություններ, և եթե դուք էլ սպիտակ բրիտվա բանտաժներով, գոլդ համարներով Նիվա էք վարում, ապա դուք հենց այդ բացառությունն եք:

 

Դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գրառումը` ejournal.am-ից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին