▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեռական բնույթի հայհոյանքներ Արցախի ԱԺ-ում. Հայհոյողներից մեկը կին է

 

Այսօր՝ հունիսի 28-ին Արցախի Ազգային ժողովի նիստում տեղի է ունեցել միջադեպ:

 

 

 

 

 

Այս մասին պատմում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը՝ իր ֆեյսբուքյան էջում ՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ նիստում միջադեպից առաջ Հայկ Խանումյանի ելույթն ամբողջությամբ:

«Բյուջեի կատարողականների վերաբերյալ իմ կարծիքը այս տարիների ընթացքում չի փոխվել: Անցյալ կատարողականների վերաբերյալ իմ ելույթներում ես նշել եմ, որ ո՛չ հանրությունն ընդհանրապես, ո՛չ էլ նրա ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Այն տեսքով, ինչ տեսքով որ կազմվում է բյուջեն և ներկայացվում է կատարողականը, ԱԺ պատգամավորները շատ բան պարզել չեն կարողանում, իսկ հանրությանն էլ մութ է մնում իրենց վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ մենք պետք է անցում կատարենք ծրագրային բյուջետավորման, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ ծառայություններ և ապրանքներ է ստացել կոնկրետ գումարների դիմաց: Չնայած, սա ես առաջին անգամ չէ, որ ասում եմ, սակայն ծրագրային բյուջետավորման ուղղությամբ գործուն քայլեր մենք քիչ ենք տեսել կառավարության կողմից: Այս տարի նույնիսկ կատարողականի քննարկումները հանրությունից թաքցնելու հաջող փորձ կատարվեց և դրա մեղավորը միանշանակ Աշոտ Ղուլյանն է, որի պաշտոնավարումն ԱԺ նախագահի պաշտոնում իրական խոչընդոտներ է ստեղծում խորհրդարանի բնականոն գործունեության համար:

Բակո Սահակյանի վերաբերյալ իմ կարծիքը բոլորիդ է հայտնի: Նշեմ միայն, որ նախորդ տարիներին, երբ խմբակցություններն առանձին բյուջեի շուրջ հանդիպում էին նախագահի հետ և ներկայացնում իրենց նկատառումները, ես նշել եմ կոնկրետ կոռուպցիայի և գումարների փոշիացման դեպքեր: Այդ դեպքերը ոչ միայն չեն վերացել, այլ խրախուսվել են: Ու ես վստահ եմ, որ եթե Բակո Սահակյանը շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, ապա իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա, անցյալ տարի գնված ծառայողական մեքենաները կրկին սեփականաշնորհվելու են կոպեկներով և նոր մեքենաներ գնվեն պետբյուջեի հաշվին, շարունակվելու է ապօրինի կերպով մարդկանց գլխին սարքելով սեփականության հափշտակությունները և դրանք Բակո Սահակյանի մտերիմների ձեռքին հայտնվելու գործընթացը:

Ես ողջունում եմ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին և նրա գործելակերպը, կարծում եմ, որ պրոֆեսիոնալի ու պարկեշտ պաշտոնյայի նրա կերպարն օգտակար կլինի շատ հարցերի լուծման հարցում, մասնավորապես՝ ակնկալում եմ ելույթիս առաջին մասում հնչած հարցերի լուծման ուղղությամբ քայլեր: Ելույթիս երկրորդ մասում հնչած հարցի լուծումը հնարավոր է միայն սահմանադրական հեղաշրջման միջոցով նախագահի աթոռին կառչած անձի հեռանալու դեպքում:

Ես դեմ եմ քվեարկելու 2017թ. բյուջեի կատարողականին»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է պատգամավոր Հայկ Խանումյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին