▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է. Բժիշկները` լեգենդների մասին

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փոխվել է մարդկանց կարծիքը` սեռական հիվանդությունների, գենդերային և սեռական վարակների վերաբերյալ:

«Սեքսուալ Առողջության Պաշտպանություն» ՀԿ տնօրեն Ռուզաննա Ազատյանն էլ նկատեց`  անգամ մարզերից ու հեռավոր սահմանամերձ գոտիներից մեծացել է դիմելիությունը:

Բանախոսները` փաստում են. վերջին մի քանի տարիների ընթացքում ամուսնական զույգերը ձեռք ձեռքի բռնած դիմել են բժշկի, իսկ առաջ անհարմար էին զգում հիվանդանոց  այցելել:

Ռուզաննա Ազատյանը նշում է` սեռական առողջության վերաբերյալ լեգենդները շատ են. օրինակ` համբուրվելիս հղիանալու մասին և այլն:

Բժիշկները հիշեցնում են` առողջ սեռականությունը առողջ զույգի, ընտանիքի ձևավորումն է, որն էլ ձևավորում է առողջ հասարակություն:

«Ամուսնանալ պատրաստվող զույգը ֆիզիկապես և հոգեպես պետք է առողջ լինի: Կարևոր է փոքրուց  ֆիզիկական առողջությանը հետևելն ու գիրք կարդալը»,-խորհուրդ տվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգը:

Անի Կարապետյան

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փոխվել է մարդկանց կարծիքը` սեռական հիվանդությունների, գենդերային և սեռական վարակների վերաբերյալ:
«Սեքսուալ Առողջության Պաշտպանություն» ՀԿ տնօրեն Ռուզաննա Ազատյանն էլ նկատեց` մեծացել է դիմելիությունը, անգամ մարզերից ու հեռավոր սահմանամերձ գոտիներից:
Բանախոսները` փաստում են. վերջին մի քանի տարիների ընթացքում ամուսնական զույգերը ձեռք ձեռքի բռնած դիմել են բժշկի, իսկ առաջ անհարմար էին զգում հիվանդանոց  այցելել:
Ռուզաննա Ազատյանը նշում է` սեռական առողջության վերաբերյալ լեգենդները շատ են. օրինակ` համբուրվելիս հղիանալու մասին և այլն:
Բժիշկները հիշեցնում են` առողջ սեռականությունը առողջ զույգի, ընտանիքի ձևավորումն է, որն էլ ձևավորում է առողջ հասարակություն:
«Ամուսնանալ պատրաստվող զույգը ֆիզիկապես և հոգեպես պետք է առողջ լինի: Կարևոր է փոքրուց  ֆիզիկական առողջությանը հետևելն ու գիրք կարդալը»,-խորհուրդ տվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին