Օրերս երգչուհի Սելենա Գոմեսն իր մտերիմ ընկերուհու` մոդել Կառա Դելվինի և իր մյուս ընկերուհիների, ինչպես նաև երկու անծանոթ տղամարդկանց հետ նշել է իր ծննդյան 22-րդ տարեդարձը:
Իր ծննդյան տարեդարձը երգչուհին նախընտրել է տոնել շքեղ զբոսանավի վրա, որտեղ ալկոհոլի և բազմատեսակ կոկտելների պակաս չի զգացվել:
Նշենք, որ ներկա անծանոթներից մեկը զբոսանավի սեփականատերն է եղել, ում հետ Գոմեսն առանց կաշկանդվելու զվարճացել է և հաճելի ժամանակ անցկացրել, ինչպես նաև զույգը ժամանակ առ ժամանակ գրկախառնվել է և միմյանց սիրահետել: Տեղեկացնենք, որ չնայած Սելենայի նոր ընկերոջ նման ուշադրությանը` նրան սիրավեպ են վերագրում հայտնի «Բամբասկոտը» սերիալի դերասանուհիներից մեկի` Ջեսիկա Զորիին: