▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև ամպեր են կախվել Սամվել Ալեքսանյանի եւ նրա զարմիկի գլխին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԺ վերջին զարգացումներից հետո, երբ քվեարկության դրված օրենքը հայտնվեց «սահմանային» վիճակում, եւ 1 ձայնի «տարբերությամբ» (այն էլ՝ Նապոլեոն Ազիզյանի «սխալ» հպման պատճառով) «անցավ», ՀՀԿ-ում շատ լուրջ անհանգստություն է առաջացել` ապագայի, մասնավորապես երեք հինգերորդով քվեարկվելիք վարչապետի հարցի հետ կապված` նախադեպը կարող է կրկնվել։ ՀՀԿ-ում գտնում են, որ այդ օրը «ապրոբացիա» էր տեղի ունենում։

«Այ, այդպիսի 1 ձայն, եւ ողջ խաղը տանուլ կտանք»,- ասաց զայրացած ՀՀԿ-ականը: Ի դեպ, ՀՀԿ-ում կատարվածի մեջ մեղադրում են նաեւ Սամվել Ալեքսանյանին ու նրա զարմիկ Կորյուն Նահապետյանին եւ միտում են տեսնում նրանց բացակայության մեջ: Թեեւ, ասում են, Ալեքսանյանը հանրապետությունում չէ, իսկ Կորյունը հանրապետությունում է, բայց քվեարկությունների «կարեւոր ժամին» գնացել էր բժշկական հետազոտության, երբ նախորդ օրերին խելոք նստած էր դահլիճում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին