«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի գլխին վաղուց էին սեւ ամպեր կուտակվել: Նախ նրան ուղարկեցին արձակուրդ՝ այլեւս չվերադառնալու ծրագրով: Այժմ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը:
Նա Լեւոն Մկրտչյանի հրամանով շարքային տեսուչից նշանակվել էր տեսչության պետի տեղակալ: Այժմ սրընթաց գնում է դեպի տեսչական մարմնի ղեկավար: Սրանով, թերեւս, ՀՅԴ-ն կոմպենսացնում է Իշխան Սաղաթելյանի ԱԺ չգնալը՝ նրա ձայները չբավարարեցին պատգամավոր դառնալուն, եղբորը նշանակել են տեսչականի ԺՊ, իրեն՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի իրավախորհրդատու: Ի դեպ, Կարապետյանի արձակուրդ գնալուց 3 օր հետո պետի ԺՊ-ն չեղյալ է հայտարարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում