▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Շատերս չենք տեսել նրան, բայց բոլորս ցավում ենք հիմա․․․

Սամվել Հայրապետյանը գրում է․ «Բոլորս մեծ կորուստ ունեցանք։ Բերքառատ Հայաստան խումբը ու Հայաստան աշխարհը կորցրեց երիտասարդ, եռանդուն, ազնիվ, յուրօրինակ մի մարդու՝ Գրիգ Գրիգորյանին։ Շատերս չենք տեսել նրան, բայց բոլորս ցավում ենք հիմա, ու բոլորս մեծ կորստի ցավ ենք ապրում հիմա։ Գրիգը Բերքառատ Հայաստան խմբին ու մեր երկրին շատ բան ա տվել, եզակի գյուղատնտես, որ պահեց որակը միշտ, եզակի մասնագետ և մարդ։ Գրիգ ջա՜ն, սա քո խումբն էր, սա խումբն ա, որտեղ միշտ հիշելու ենք քեզ, միշտ խոսելու ենք քո մասին ու միշտ երանի ենք տալու, միշտ ցավելու ենք քո ֆիզիկական բացակայության համար։ Թո՛ղ հոգիդ ամենալուսավոր կետերում սավառնի, դու չափազանց շուտ գնացիր, թող քո չապրածը քո զավակին բաժին հասնի, իսկ դու միշտ պահապան հրեշտակի պես թևածես քո սիրելի երկրի ու մարդկանց գլխավերևում։

Գիտեմ՝ բոլորս կարդում ենք, գրում, բայց ոչ մեկիս հավատը չի գալիս, չենք ուզում ընկալել այս իրողությունը։

Ընտանիքին, հարազատներին շատ մեծ ուժ, որ ամուր մնան...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին