▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերիս մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները դեռ չենք ստացել

Այսքան օր չէի գրում, բայց ամեն դեպքում, ինչպես շատերիս մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխան դեռ չեմ ստացել:

1. Ո՞ր ժամին է կատարվել սպանությունը: Վեցին, ըստ հարևանուհու ասածի, թե ավելի ուշ:

2. Ինչպե՞ս կարելի է չլսել քսանից ավելի կրակոց : Ինչքան հասկանում եմ ինքնաձիգի վրա խլացուցիչ չի եղել:

3. Որտե՞ղ էին արտագնա աշխատանքների գնացել սպանված ընտանիքի տղամարդիկ, իմ ունեցած տեղեկությունների շրջանակը` Ռոստովից մինչև Չիտա:

4. Ի՞նչն է պատճառը, որ կասկածյալը իր հոժար կամքով հարազատ տան կողքից` Չիտայից տեղափոխվում է Գյումրի դեկտեմբերի սկզբին:

5. Ըստ լուրերի, կասկածյալին տան մոտ էլի են տեսել, հաստատվո՞ւմ է այդ տեղեկությունը թե ոչ:

6. Ըստ Գյումրիի մարզպետի բազայից զգուշացրել էին, որ զինվոր է փախել, ստո՞ւմ է արդյոք մարզպետը թե ոչ :

7. Որտե՞ղ է իր պատիժը կրում, կամ կրել կասկածյալի եղբայրը, ինչ առնչույթւոն նա ունի հայերի հետ, որն են իր քրեական գործի մանրամասները:

Դեռևս այսքանը, չնայած հարցերը շատ են: Մեծ հաճույքով կմիանամ որևէ լրատվական կայքնի , որ կցանկանա լրագրողականհետաքննություն կատարել:

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին