▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասնա ծռերի» չորս անդամ ազատ կարձակվի. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն: Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ կփոխվի խափանման միջոցը` երկամսյա կալանքը: Ըստ նույն լուրերի՝ դրանք այն անդամներն են, որոնք իրավապահներին ասել են, թե չեն իմացել՝ ուր են գնում եւ ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:

Չի բացառվում նաեւ, որ նրանք օժանդակել են իրավապահներին` տեղի ունեցածի մասին ցուցմունք տալով, ներկայացնելով խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործողությունները եւ դերակատարությունը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գեւորգ Մելքոնյանը եւ Ռուբեն Գրիգորյանը հուլիսի 31-ին իրավապահներին հանձնվել էին ընդհանուր խմբի անդամներից ավելի շուտ: Արդյունքում Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը չկիրառվեց, եւ նա երկու օր անց ազատ արձակվեց` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին