▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափում եմ մահից, ճիշտն ասած

Այսօր իմ հարևան ուստա Գասպարը մեռավ, ամբողջովին զարմանքի մատնելով ինձ։

Այս Գասպարը չլսված վախկոտ մարդ էր. իր շվաքից հուշտ էր լինում։

Ո՜վ կարող էր ենթադրել, որ այսքան վախկոտ մարդը քաջություն կունենա մեռնելու...

Ես, որ քաջություն եմ ունեցել թերթի մեջ Լենինին բռնակալ ցար անվանել, սովետական կառավարության երեսին բղավել՝ «թուրք կառավարությունը լավ է սովետական կառավարությունից»՝ սարսափում եմ մահից, ճիշտն ասած։


Լեռ Կամսար, 1958թ. «Կարմիր օրեր»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին