▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի հրաշալի քառյակ դուք գոնե հավատո՞ւմ եք ձեր ասածներին

 Ոչ իշխանական քառյակը, որին չգիտես` ինչու, հրաշալի են ասում, ավելի շուտ պոպուլիստական քառյակ է, որովհետև առայժմ քաղաքացիական շարժումների պոչից կպած և կարկտահարված գյուղացիներին առանց կոնկրետ օգնության «սիրաշահելով», անընդհատ քննարկում են միայն պոպուլիստական հարցեր` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, գյուղացիական վարկերի սառեցում, փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնություններ, պարտադիր բաղադրիչ, կարմիր գծեր, տեսախցիկներ և այլն:

Բայց վերջերս չորս ժամ տևած հանդիպումից հետո վերջապես երկնել են իրենց հետագա «դարակազմիկ» ծրագիրը, որի մեխը քառյակի՝ ամիսներ շարունակ ձգձգվող հանրահավաքի անցկացման շուրջ կոնսենսուսն է…
Ազգս կարող է հանգիստ և ուրախ լինել, այս անորոշ և անհասկանալի երաժշտություն նվագող կվարտետը վերջապես որոշել է աշնանը միասնական հանրահավաք անցկացնել, վերջապես որոշել են աշնանը «ճտեր հանել»: Սակայն, հավանաբար մոռացել են, որ աշնանն արդեն ճտերին են հաշվում…

Եվ ի՞նչ... Արժե՞ր աշնանը հանրահավաք անցկացնելու մասին որոշումը չորս ժամ անընդհատ քննարկել...Հա՜, մոռացել էի, դե դուբայներում, զանազան էկզոտիկ կղզիներում հանգստանալու սեզոնն է սկսում, էլ ինչ հանրահավաք…
Ըստ քառյակի Զնայկաների՝ այդ եռամսյա դադարը գիլյոտինի նման իշխանություններին կհիշեցնի, թե ինչքան սարսափելի և հզոր են իրենք, ու հանգիստ չի տա նրանց: Այնպես որ, իշխանություննե՛ր, ըստ «սարսափելի քառյակի» հանգիստ ամառ չեք ունենա, գիշերները սարսափ երազներից քրտնաթոր, տանջված ու ահաբեկվա կթռնեք տեղերից…
Սարսափելի հրաշալի քառյակ կամ հրաշալի սարսափելի քառյակ դուք գոնե հավատո՞ւմ եք ձեր ասածներին...

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին