Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքներից ձյան, սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքները: Առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովումն է: Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը: Զուգահեռաբար, ընթանում են Հանրապետության հրապարակի միջնահատվածի ձյան մաքրման աշխատանքները: Կուտակված ձյունը տեղափոխվում է համապատասխան վայր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն