ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում, ընդմիջելով քննարկվող հարցը հայտարարեց, որ իր ձեռքի տակ այս պահին քվեարկության պատկերը արտացոլող փաստաթուղթն է, որից հստակ երևում է, որ ընդդիմության մեղադրանքները, թե ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն են քվեարկել «կուտակային» քվեարկության ժամանակ ու մասնավորապես Սպարտակ Մելիքյանը իրականությանը չեն համապատասխանում:
«Ոչ իշխանական ուժերը մեղադրում էին, բայց ինձ մոտ է գտնվում պատկերը քվեարկությունների՝ Մուրադ Մուրադյանը չի քվեարկել, չի քվեարկել նաև Արման Սահակյանը: Այս փաստաթուղթը կարող եմ տրամադրել ցանկացածին, առաջին հերթին ոչ իշխանականներին ու լրատվամիջոցներին…. Այ սա է իրենց գործունեության արդյունքը»,- հայտարարեց Է. Շարմազանովը:
ՀՀԿ-ական փոխխոսնակը հանրության ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքին, թե այս պահին ԱԺ-ում քննարկվում է գազամատակարարման ոլորտին վերաբերող հարցը, այդ խնդրի համար հենց ընդդիմության պահանջով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը, սակայն և ոչ մի ընդդիմադիր այդ քննարկմանը ներկա չէ:
«Հետևություն՝ որն էր իրենց նպատակը, ժողովրդի մատից փուշ հանել, թե. .. »,-հավելեց Է.Շարմազանովը:
Տեսանյութն` a1plus.am-ի: