Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծննդյան 90-ամյակը կնշի Գերմանիայում։
Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա «Լեգենդը վերադառնում է» խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World մարզադաշտում, իսկ երկրորդ համերգը Գերմանիայում կլինի մայիսի 24-ին Ֆրանկֆուրտ քաղաքում: