Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական «Հաշմանդամների տանը», հրաժեշտ տվեցին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Ներկա էր փարիզյան ողջ բոմոնդը:
Ազնավուրին հրաժեշտ տվեցին հայկական դուդուկի հնչյունների ներքո. հնչեց «Դլե յաման»-ը:
Աշխարհահռչակ շանսոնյեին ճանապարհեցին ծափերով:
Հավելենք, որ ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագան Էմանուել Մակրոնը:
Այս պատիվը Ազնավուրը «կուտակել է» ողջ կյանքում: «Աշխարհի մարդը»… Վերջին օրերին նրա երգերը հնչում են ամենուր ու աշխարհի տասնյակ լեզուներով՝ բեմերին, սրճարաններում, ամենաանհավանական հարթակներից:
Կարդացեք նաև՝ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Էմանուել Մակրոնի ելույթը՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը՝ ուղիղ հեռարձակմամբ
Ինչպես Նիկոլ Փաշինյանը հուզվեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը