Մարզումից հետո լրագրողների հետ զրուցեց նաև Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովը: «Համոզված եմ, որ բավականին բարդ հանդիպում է սպասվում: Պետք է շատ աշխատել յուրաքանչյուր խաղում հաղթելու համար»: Խոսելով հավաքականում տիրող մթնոլորտից՝ Սարկիսովը նշեց, որ ամեն ինչ հիանալի է և բոլորը հաղթական են տրամադրված: Սարկիսովը, ինչպես Մարկոսը, նույնպես ծանոթ չէր մրցակցի խաղաոճին, սակայն վստահ է, որ լինելու է բավականին բարդ հանդիպում: Ակումբում տիրող մթնոլորտը Սարկիսովը բավարար համարեց և նշեց, որ իր համար կարոևոր է այդպիսի ավանդույթներով և հեռանկարային թումում խաղային պրակտիկա ունենալը:
Աղբյուրը` Sport.am