▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի թաղի «նայող»-ը գերադասում է լռել.«Հրապարակ»

«Սարի թաղի «նայողը» բոլոր ընտրությունների ժամանակ Թոխմախի Մհերն է՝ Աժ ՀՀԿ– ական պատգամավոր, նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը։ Մեզ հետաքրքրում Էր նրա վերաբերմունքը՝ Սարի թաղի բնակիչների և ոստիկանների միջև բախման հետ կապված։ Սակայն մեր հեռախոսազանգին պատասխանեց Մհեր Սեդրակյանի վարորդը և ասաց, որ նա Փարիզում Է, հանգստանում Է։ Քանի որ լուրեր կան, որ ՀՀԿ-ն որոշել է սերնդափոխություն անել և հայրերի փոխարեն որդիներին տանել Աժ, մենք կապվեցինք Թոխմախի Մհերի «իրավահաջորդի»՝ որդու հետ։ Դավիթ Սեդրակյանը, որը Երևանի ավագանու անդամ Է, Եվրոպաներում կրթված երիտասարդ, համառորեն ոչ մի հարցի չպատասխանեց։ Հավանաբար, հոր փորձից դասեր է քաղել և հասկացել, որ լռությունը ոսկի է, և խոսելիս հնարավոր չէ որևէ բան թաքցնել՝ երևում Է մարդու ողջ Էությունը։ Նախօրեին լուրեր կային նաև, որ Վստրեչի Ապերն Է հանդիպել սարիթաղցիներին և «զրուցել» նրանց հետ։ Սակայն Արամ Վարդանյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը և չցանկացավ կարծիք հայտնել. «Ես ինչի՝ պիտի կարծիք հայտնեմ, զանգեք քաղաքական գործիչներին՝ թող հայտնեն»։ Ի դեպ, այդ «զրույցի» մասին հրապարակած կայքն օրվա ընթացքում հերքել Էր փաստը և անգամ ներողություն խնդրել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին