▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյանը ջարդում է ադրբեջանական կողմի բանակցային դիրքավորումը

«Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ։ Նա անդրադարձավ ադրբեջանական կողմի այն թեզին, իբր ռազմական գործողություններ չսկսելը` բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից։ Երկրի ղեկավարը հստակ ցույց տվեց, որ նման թեզը փաստարկված չէ, ավելին` ծիծաղելի է։

Նման կերպ Սարգսյանը, փաստորեն, ջարդում է ադրբեջանական կողմի բանակցային դիրքավորումը։ Այսինքն դիվանագիտական դաշտում մատերիալիզացնում է այն ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք ձեռք են բերվել մեր զինվորների կողմից մարտի դաշտում։ Հայ-ադրբեջանական բանակցությունների հետագա ընթացքի տեսակետից սա շատ կարևոր քայլ է։ Վստահ եմ` Ադրբեջանում հիմա արդեն հասկանում են, որ խնդիր ունեն ոչ միայն սահմանում, այլև բանակցությունների սեղանին։ Այս փաստը չի կարող չուրախացնել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին