▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՊԾ–ում «մառոզ» անողին հիմա էլ նշանակել են պետի տեղակալ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի որոշմամբ Եղիշե Մարգարյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ:

Հիշեցնենք, որ մինչ այդ նա զբաղեցնում էր ծառայության պետի խորհրդականի պաշտոնը և մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն նա էր ՍԱՊԾ–ի կադրային ներքին քաղաքականության հարցերով զբաղվում: Ամենամեծ աղմուկը նրա անվան շուրջ բարձրացավ, երբ Նարեկ Մանթաշյանը հրապարակավ հայտարարեց, որ թեև ինքն էր մրցույթում հաղթել, սակայն վերևից նրան հորդորել էին մնալ տանը, մինչև իր համար նոր պաշտոնատեղ բացվի:

Նա հայտարարել էր նաև, որ ՍԱՊԾ բոլոր աշխատակիցները կադրերի բաժնում երկու դիմում են գրում, մեկը աշխատանքի ընդունվելու, մյուսն՝ ազատման: Եվ ցանկացած պահի կարող է ազատման դիմումը մակագրվել, ինչի վախից էլ բոլոր աշխատակիցները ամեն օր դողալով էին աշխատանքի գալիս:

Փաստորեն ստացվում է, որ ՍԱՊԾ–ում «մառոզ» անողին հիմա էլ նշանակել են պետի տեղակալ: Մնում է սպասել ու տեսնել, թե նշված հակամարտության մանրամասներն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունն ինչպես կգնահատի ՍԱՊԾ պետի նախկին խորհրդական, ներկայում՝ պետի տեղակալ Ե. Մարգարյանի գործողությունները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին