Համացանցում կադրեր են հայտնվել՝ ««Սանիտեքն» իր ամբողջ համ ու հոտով... » վերնագրով, որտեղ պատկերված է, թե ինչպես է աշխատում Երևանում աղբահանությամբ զբաղվող ընկերությունը:
«Ամբողջ քաղաքը խոլերայի մեջ է, չեք կարողանում՝ մի աշխատեք...», -գրել է օգտատերերից մեկը:
Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը օրերս 12 մլն դրամով տուգանվել է և Երևանի քաղաքապետարանի կողմից զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ: