Գործարար Սամվել Մայրապետյանին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, մեղադրանք է առաջադրվել։
Այս մասին հայտնում է News.am-ը:
«Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել։ Մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1–ի գործի հետ»,– կայքի հետ զրույցում ասել է Սամվել Մայրապետյանի պաշտպանը։
Վերջինս հայտնել է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ձերբակալվել է Սամվել Մայրապետյանը