▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն ու Տիգրան Ավինյանը՝ գրկախառնված

Բագրատ Սրբազանը այս տարի խառնել է իշխանության խաղաթղթերը, ավանդույթի համաձայն իշխանականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 28-ին չայցելեցին Սարդարապատի հուշահամալիր:

«Հրապարակ»-ն է գրում, նշելով, որ Փաշինյանը նեղ կազմով նախագահականում է նշում Հանրապետության օրը՝ կոչումներ եւ մեդալներ շնորհելով հող հանձնող բանակի զինվորականներին եւ ցուցարարներ ջարդող ոստիկանության պաշտոնյաներին, իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր «շրջապատի» հետ Ապարան է այցելել՝ Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիր։ Այնտեղ են տեղական իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ բոլոր իշխանություններին ծառայած գործարար Լֆիկը՝ Սամվել Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սրբազանը եւ շարժման աջակիցները գիշերել են Սարդարապատում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին