«Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Ամբողջ հանդիպումն անցավ դաշտի տերերի խաղային առավելությամբ և ավարտվեց նվազագույն 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: 72-րդ րոպեին մեր պաշտպաններից Տարոն Ոսկանյանի մանկական սխալից հետո պորտուգալացին հեղինակեց իր 52-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում:
Շալանդի թիմը հայրենիք կվերադառանա առանց միավոր վաստակելու և տարին կավարտի առաջին խմբի վերջին հորիզոնականում:
Խմբում կայացած երկրորդ խաղում Դանիացիները 3-1 հաշվով հաղթել են Սերբիայի հավաքականին և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: