Շատերը գիտեն, որ երգչուհի Շակիրան շատ ժամանակ է հատկացնում ոչ միայն երաժշտությանը, այլև բարեգործությանը։ Նա ակտիվորեն զբաղվում է իր հայրենի Կոլումբիայում կենսամակարդակի բարձրացմամբ և նույնիսկ որդուն է սկսել սովորեցնել դա:
Օրերս Շակիրան որդու՝ Միլանի հետ ժամանել է Կարտախեն՝ դպրոցի բացմանը ներկա գտնվելու համար, որը գտնվում է իր հովանավորչության ներքո։
Երգչուհին Pies Descalzos ոչ առևտրային հիմնադրամի կազմակերպիչն է, որն արդեն 7 ուսումնական հաստատություն է բացել Կոլումբիայի տարբեր քաղաքներում։