Շատ ակտիվ քաղաքացիներ այսօր նախանձով են նայում ուկրաինական դեպքերին:Մինչդեռ Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի և մասնատման շեմին:
Մեր իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն, թե ինչպիսի մթնոլորտ է այսօր Հայաստանում ,որ շատերը ուկրաինական սցենարը նախընտրում են մեր «դանդաղ շտապելուն»:
Եթե լուրջ հետևություններ և քայլեր չլինեն, կնշանակի ՝քաղաքական էլիտան ոչ մի հետևություն չի արել մարտի է 1-ի ողբերգական դեպքերից:
Այսօր հայտնի դարձավ ,որ Պուտինը Բրյուսելում հայտարարել է, որ Եվրասիական միությունը պատրաստ է Եվրոպական միության հետ բանակցել Ազատ առևտրի գոտու մասին:
Այն, ինչ մենք անում էինք 4 տարի և ռուսները հաջողությամբ վիժեցրին, հիմա իրենք են առաջարկում և անում:
Սա վիրավորական է ցանկացած ադեկվատ ՀՀ քաղաքացու համար:
Իսկ իշխանությունների կողմից ոչ մի ողջամիտ բացատրություն: