▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա նախապես պլանավորված վթար էր և նախապես պլանավորված կեղծիքներ. Մեղադրող դատախազ

pastinfo.am-ը գրում է. Հայաստանում նման փորձագետ չկա, որ կպարզի, թե ստորագրությունը նույն անձին է պատկանու՞մ, թե` ոչ: Այսօր դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը`հավելելով. «Մեկին գտանք, բայց նա էլ ինչ-ինչ պատճառով ճանապարհի կեսից հետ կանգնեց»:

Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբան Սամվել Ջաղինյանն էլ հայտարարեց. «Ես անձամբ եղել են հանրապետության բոլոր ձեռագրաբանների մոտ, ասեցին`«էդ գործի հետ ես գործ չունեմ»: Չեն ուզում որևէ կարծիք հայտնել, անկեղծ ձեզ ասում եմ, ստիպված եղանք արտասահման ուղարկել»:

Դրանից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպաններն ստիպված են եղել դիմելու ֆրանսիացի մասնագետի, որը հաստատել է  տուժող կողմի կասկածները, որ ընթերականերից մեկի ստորագրությունը, իրոք, էապես տարբերվում է նրա վարորդական իրավունքում առկա ստորագրությունից:

Հիշեցնենք՝ դեպքի վայրի զննության արձանագրությանը ներկա երկու ընթերականերից մեկի տվյալներով մարդ ՀՀ-ում ընդհանրապես չի գտնվել, իսկ մյուսի` Գրիշա Գասպարյանի ստորագրությունների էական տարբերությունը տուժող կողմին հիմք էր տվել կասկածելու, որ դա ուղղակի նմանակում է:

Նմանակում է տեղի ունեցել է, թե՝ ոչ, ավելի ճշգրիտ դիրքորոշում հայտնելու համար ֆրանսիացի մասնագետը բնօրինակ է պահանջել: Ուստի՝ պաշտպանական կողմը դատարանին խնդրեց թույլ տալ ընթերակայից վերցնել նրա ձեռագրի նմուշները՝ ձեռագրաբանին ուղարկելու և նրանից մասնագիտական վերջնական եզրակացություն ստանալու համար:

Միաժամանակ փաստաբանները միջնորդեցին նաև գործի նյութերին կցել Ֆրանսիացի ձեռագրաբանի տված նախնական եզրակացությունը` մինչ վերջնական եզրակացության ստանալը:

Տուժող կողմը չառարկեց միջնորդության դեմ, իսկ մեղադրող դատախազը Վարդան Պետրոսյանի փաստաբանների հասցեին ասաց. «Ես արդեն չգիտեմ աբսուրդի ինչ աստիճանի են հասել», քանի որ իր համոզմամբ՝ «եթե մենք մտածում ենք, որ քննիչն այնքան էր տիրապետում Գրիշա Գասպարյանի ստորագրությանը, որ կարողացել է այնպես ստորագրել, որ ֆրանսիացի մասնագետը նշի, որ կան ընդհանրություններ, ուրեմն սա նախապես պլանավորված վթար էր և նախապես պլանավորված կեղծիքներ»:

Այնուամենայնիվ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինքը «ամեն կերպ խուսափում է իրականությունը պարզելուց», դատախազը ևս չառարկեց միջնորդության դեմ:

Դատավորն էլ անցավ խորհրդակցական սենյակ` Վարդան Պետրոսյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին