▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա մեզ դուր չի գալիս, հաճելի չէ

Ուրեմն այսպես, ընդիմությունը որպես կանոն էսթետիկական առավելություն ունի (բողոքի էսթետիկայի մասին՝ առանձին, քանի որ սա ավելի «չափվող» բան է, քան «ընդհանրապեսը»), ու, որպես կանոն, հենց այս հիմքով էլ հաղթելու շանսեր է ունենում:

 Եթե շատ պարզեցնեմ, էսթետիկան քննում է մի ոլորտ, որ մոտավորապես նկարագրվում ու բնութագրվում է՝ հաճելի է/հաճելի չէ, դուր է գալիս/դուր չի գալիս պրեդիկատների շրջանակներում: Սա՝ շա՜տ մոտավորապես, բայց այս պայմաններում նորմալ է:

Որեմն այսպես, մարդի՛կ, իմ հեռու ու մոտ ընկերնե՛ր (ընդդիմադիր) մի հատ փորձեք՝ մերոնք/ձերոնք... ու նման այլ շտամպներից մի պահ ազատվել ու ուշադիր միմյանց նայել և նաև հայելուն, իհարկե :) Ասեմ, ի՞նչ եք տեսնելու՝ լուռ, մռայլ կենտրոնացում... դե, որ ժպիտ էլ է լինում, ապա մոտավորապես նման մի ասելիքով՝ «մենք լավ գիտենք. թե ձայնդ որտեղից է գալիս», - սա՝ ձեր վարքն ու տեքստերը քննելով եմ ասում... լիդերների ու մյուսների հրապարակային տեքստերն էլ կռվազանություն է առավել հաճախ, կամ դրա նման մի բան
Մեզ սա ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ՀԱՃԵԼԻ ՉԷ :( Մենք հրճվանք կամ դրա սպասելիք ենք ուզում, ու ոչ թե ձեր մռայլ կենտրոնացումն ու գիտունիկի կեցվածքը:

Չասեմ հա՞ մյուս բաների մասին (մյուս բաներից ամենաթեթևները՝ անհանդուրժողականությունն է, չհամաձայնվողի վրա կոլեկտիվ հարձակվելու «խասյաթը»...) Սա ապագան սիմվոլացնող խմբի կեցվածք չէ (դժվար չէ, չէ՞, մեկին գումարել մեկ ու ինքներդ ձեզ համար պարզեք, որ սա ասածս «էսթետիկական առավելության» ոչ ամենավերին տարրերից է), այլ սեկտայի: Մեզ սա էլ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ՀԱՃԵԼԻ ՉԷ :(

Բողոքի էսթետիկայի մասին խոսակցությունն ավելի երկար է՝ լեկցիաների շարք կարելի է անել (մի երկուսն արել եմ մի քանի տարի առաջ, տեսագրությունները, եթե իմ խառնաշփոթում գտնեմ, կդնեմ:
Համենայն դեպս, մի քանի բառով: Հա, գիտեմ, որ այս էսթետիկան հենված է միֆերի ու միֆալոգեմների բարդ կծիկին՝ հերոսականություն, ինքնազոհման պատրաստակամություն, կյանքի ու ոչ կյանքի սահմանների տրանսգրեսիա և այլ... Միֆը՝ միֆ, բայց դա հանրային գիտակցության մաս է, կարևոր մաս...
Ամենաշատը, երևի ես եմ պնդում բողոքի ռացիոնալացման վրա, բայց ասածներս մեկ մեկու չեն հակասում...

Ու հիմա տեսեք. այդ ամենը չկա, վաղուց չկա, իսկ փոխարենը՝ իռացիոնալ՝ «Սերժիկ հեռացիր», որ երևի միայն ձեզ է հասկանալի (ամբողջ համակարգի նենգափոխումը այս լոզունգով՝ ուրիշ բան չկարծեք), ինչ-որ անհասկանալի ալյանսներ, - թե՝ «հանուն գլխավոր նպատակի ամեն ինչ ընդունելի է...» , - ու նման այլ բաներ:

Բա հանրահավաքները. միմյանց հետ հաղորդակցվելու հրճվանքի ու ապագայի մաս լինելու հրճվանքի փոխարեն՝ «թիվ խփելու» ինչ-որ տենդ (կրկին՝ ձեր տեքստերը վերլուծելիս՝ սա ակնառու մի բան է դառնում) ու նաև՝ տպավորություն, որ ամեն անգան ինքներդ ձեզ համոզելու ինչ-ինչ ճիգեր եք անում՝ ինչու՞ է սա պետք... Ու՞ր մնաց էսթետիկան: 
Սա մեզ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ՀԱՃԵԼԻ ՉԷ :(

Հրաչ Գալստյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին