|
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեկ ամիս էլ չկա, որ «Քաղպայմանագիրն» ընդունել է էթիկայի կանոնագիրք, և Նիկոլ Փաշինյանի մակարդակով վստահեցրել են, որ էլ հայհոյանքին հայհոյանքով չեն պատասխանելու, չեն վիրավորելու, մնալու են էթիկայի սահմաններում։ Սակայն Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը երեկ Մայր Աթոռի բակում մի քանի անգամ թքեց այդ կանոնագրքի վրա` նա աջ ու ձախ հայհոյում էր, իրեն պահում շարքային խուլիգանի պես, վիրավորում զոհված զինվորի ծնողին, հոգևորականին, մագլցում մայր տաճարի պատերին։ Հիմա մենք կհամոզվենք, թե որքանով է ՔՊ կուսակցությունը հավատարիմ իր կանոնագրքին, իսկ Նիկոլ Փաշինյանը` իր խոսքին: Կստանա՞ Սափեյանը խիստ պատիժ՝ հանրային վայրում հայհոյելու, անպարկեշտ պահվածք դրսևորելու համար, թե՞ ոչ` երեկ կուսակցությունից չկարողացանք ճշտել»։ Դիտեք նաև՝ |
Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


