▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա երկիր հանձնել չի, որ շատ արագ կազմակերպեք ու անեք, բայց աշխատեք, լավ աշխատեք»

Երևանի ավագանու անդամ Աննա Ավետիսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութեր․ «Տեղացած անձրևի և պատկան մարմինների անգործության հետևանքները լավ զգացել են նաև Երվանդ Քոչար 8/1 շենքի բնակիչները։

Իմ` իրավիճակին տեղում ծանոթանալու պահին պատկերը այլ էր, բայց ողջ գիշեր բնակիչները բնակարաններ լցված ջրերն են դատարկել։ Պետությունը պե՛տք է պատասխանատվություն կրի այս վիճակի համար, փոխհատուցի բնակիչների կրած վնասը և քայլեր ձեռնարկի հետագա նմանատիպ դեպքերը կանխելու համար։

Սա երկիր հանձնել չի, որ շատ արագ կազմակերպեք ու անեք, բայց աշխատեք, լավ աշխատեք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին