▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա էլ մեր նորընծա շմայսուհին է ԱԺ-ում․․․Սյուզան Սիմոնյան

«Հիմնադիր խորհրդարանի» նախկին մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանն, անդրադառնալով իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանի վերջին ելույթին,  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Եթե ձեզ թվում է, թե Շմայսները միայն Առաքել Մովսիսյանի տեսքով են լինում, ապա չարաչար սխալվում եք: Շմայսականությունը յուրահատուկ տգիտությունն ու ամբարտավանությունն է և կապ չունի ոչ տարիքը, ոչ էլ սեռը: Այս աղջկան ես հաճույքով շմայսուհի կանվանեի, քանի որ լիովին կարող է ամբարտավանության անվանակարգի լավագույն մրցանակը ստանալ: Սա էլ մեր նորընծա շմայսուհին է ԱԺ-ում՝ ամբարտավան և անհամեստ:

Այս շմայսուհին ասում է «2013 թվականի հարցումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզում ուսուցչուհին աղջիկներին հորդորում է համեստ լինել, իսկ տղաներին ասում է՝ մի՛ լացեք, տղամարդ եք։»
Բա ինչ՞ պետք է ասեր ուսուցչուհին, տիկին շմայսուհի: Ասեր տղաներ, լացեք որքան կարող եք՞, աղջիկներ դուք էլ հանկարծ համեստ չլինեք ձեզ պատեպատ տվեք՞:
Նախ սկսենք նրանից, որ համեստություն պետք է ունենան բոլորը, տղա թե աղջիկ, ընդհուպ մինչև քեզ նման փոքրիկ ուղեղովը:
Այլ հարց է, որ քո ընտանեկան դաստիարակությունը քեզ այլ բան է թելադրել, և դու որպես մարդ այնքան անհամեստ ու ամբարտավան ես, որ Սեֆիլյանի նման անձի հասցեին ամիսներ առաջ բարբաջեցիր և հայտարարեցիր, թե դու նրա հետ չէիր ցանկանա հանդիպել: Տիկին ողորմելի, իսկ քեզ որևէ փաստ հայտնի էր՞, որ Սեֆիլյանը քեզ հետ հանդիպելու ցանկությամբ տոչորվում էր, որ դու էլ պատրաստ էիր մերժել նրան: Ամբարտավանությունդ այդտեղ երևաց, աղջիկ: Եթե երկրին ծառայություններ ցուցաբերած նվիրյալի հասցեին խոսելու դաստիարարակությունը ստացած լինեիր ընտանիքում, կամ այդպիսի մի ուսուցչուհի ունենայիր, ապա քիչըմ համեստ կլինեիր և ճիշտ կգնահատեիր քո արժեքն ու տեղը և գուցե ԱԺ ամբիոնը չօգագործեիր քո ամբարտավանությունը ցուցադրելու համար:
Քեզ չեմ մեղադրում, ձեր տան տղամարդիկ հավանաբար լացող են եղել և քեզ ծանոթ չէ տղամարդու առնական ուժն ու դժվարություններին դիմակայելու կարողությունը: Ողբամ քեզ նման իշխանավորին, որը պատերազմական երկրում լացող տղամարդիկ է ուզում տեսնել:
Նորընծա շմայսուհին ասում է «Վերջերս բախտ վիճակվեց բացել այբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Աղջիկ ջան, սա էլ քո ամբարտավանության մյուս օրինակն է: Իսկ քեզ ով է՞ խաբել, որ տնային տնտեսուհի լինելը հարիր չէ կնոջը կամ դա ավելի հեշտ գործ է, քան դրսում աշխատելը: Կամ ով է քեզ ասել, որ բժշկի, հաշվապահի ու ուսուցչի խոհանոցում լինելը որևէ կերպ նվաստացնում են կնոջը: Իբր քո արևին նորամուծություն ես անում, ողբամ քեզ: Տղամարդն էլ ամբողջ աշխարհում, Եվրոպայում և Ամերիկայում դարեր ի վեր համարվում է bread earner` հաց վաստակող: Այդ բառը հայտնի է՞ քեզ»:

Կարդացեք նաև՝

Նա տգետ է և չի հասկանում, թե ինչ է խոսում. Վաչագան Սարգսյանն՝ իմքայլական պատգամավորի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին