▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա բեսպրեձել է` օրենքի շղարշով. իրավապաշտպանը՝ Արամ Երիցյանի «դատավարության» մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով դատավարությանը։

Հիշեցնենք, որ Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Կրկին քննարկվելու է խափանման միջոցի հարցը, դատարան է ներկայացվել կալանավորման միջնորդություն։ 

«Սա բեսպրեձել է օրենքի շղարշով։ Զրոյացվում են դատական երաշխիքները։ Թքում են դատական իշխանության սահմանադրական առաքելության վրա։

Դատական նիստը՝ ժամը 20:00-ին Աջափնյակի դատարանում»,- ահազանգել է Մելիքյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին