▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ասում է թթվասերի որակի վերահսկման գլխավոր մասնագետը, ով համատեղությամբ ղեկավարում է նաև երկիրը. Գարեգին Պետրոսյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության։ Սա ասում է ատլետիկ կազմվածքով թթվասերի որակի վերահսկման գլխավոր մասնագետը, ով համատեղությամբ ղեկավարում է նաև երկիրը։
Որպեսզի զբաղեցրած պաշտոնին ոչ հարիր պարզամտությունն ակնառու լինի, բերեմ մեկ օրինակ։ Բագրատունյաց թագավորության սկզբնական շրջանի մասին մեր հիմնական պատկերացումները ստանում ենք 10-րդ դարասկզբի հայ մատենագրության խոշորագույն ներկայացուցիչ Հովհաննես Դրասխանակերտցու երկրից, որը կրում է «Պատմություն Հայոց» անունը։ Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության ընդարձակ հատվածը` առասպելական շրջանից մինչև 924 թ։ Մանրակրկիտ նկարագրված է Բագրատունյաց պետության ձևավորման ու կայացման դժվարին ժամանակաշրջանը։ Ենթադրվում է, որ այն շարադրվել է Վասպուրականի Գագիկ Արծրունու և Բագրատունի Աշոտ Երկրորդի (Երկաթ) խնդրանքով։
Պատկերացնու՞մ եք` Անիի ու Վասպուրականի թագավորները կաթողիկոս Դրասխանակերտցուն ասեին` արի աշխատությունը վերնագրենք Հայաստանի պատմություն, որպեսզի այն չընկալվի որպես պետության չգոյության պատմություն։ Մի էլ փորձեք։ Նման բան մենակ 21-րդ դարի տկար ուղեղում կարող է հասունանալ, դարաշրջան, որտեղ մարմնի ամեն մի մաս կարելի է մեծացնել ու փոքրացնել, բացի ուղեղից»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին