▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

RT-ն, իրոք, փայլուն քարոզչություն է անում

Ուկրաինական իրադարձությունների ֆոնին արդեն նոր միտումներ են ի հայտ գալիս՝ ռուսական մեդիա-արևմտյան մեդիա պայքարի մասով: Իսկապես ռուսական մեդիան լուրջ ու ծանրակշիռ աշխատանք է իրականացնում այս օրերին: Որպես լոկոմոտիվ էլ, բնականաբար, հանդես է գալիս Russia Today հեռուստաալիքը:

Ամերիկյան գործիչնեը արդեն սկսել են սանկցիաների ու այլ պատիժների մասին չարչարկված հայտարարություններին զուգահեռ բացահայտորեն մեղադրանքներ ներկայացնել RT-ին` քարոզչություն իրականացնելու համար: Իսկ, որ RT-ն իրոք փայլուն քարոզչություն է անում, դրանում կասկած չկա: Սակայն ամերիկացիների զայրույթի պատճառը գլխավորապես այն է, որ RT-ն լուրջ մարտահրավեր է նետում CNN-ին ու նրա համաշխարհային մեդիադաշտում ունեցած մոնոպոլիային: Մոտավորապես նույն եռանդով է աշխատում, ինչ CNN-ը` Իրաք, Աֆղանստան, Լիբիա ամերիկյան ինտերվենցիաների, սիրիական դեպքերի լուսաբանման ժամանակ:

RT-ի լրագրողների` երկակի ստանդարտների, ամերիկացիների` ուկրաինական դեպքերում ունեցած ներդրման մասին հարցերը, Լավրովի անգլերենով հարցազրույցները արդեն որերորդ անգամ են, որ բառիս բուն իմաստով փչացնում են Պետքարտուղարության խոսնակ Փսակիի ասուլիսները. ի դեպ, վերջին անգամ այն փչացրեց լրագրող Գայանե Չիչակյանը:)

Կնյազ Սարոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին