▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները փորձել են Հայաստանին ծախել զորանոցը, սակայն թանկ գին են ասել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռուսները փորձել են Հայաստանին ծախել զորանոցը, սակայն  թանկ գին են ասել

Ոսկեպար գյուղից տեղեկացա, որ մոտ 10 օր առաջ ռուսական զինուժը ՀՀ ԱԱԾ-ին ի պահ է հանձնել Ոսկեպարի սահմանագոտում  կառուցված զորանոցը։ Այդտեղ գտնվող 20-30 հոգանոց ՌԴ  զորախումբը հեռացել է։ Ռուսական կողմը փորձել է  Հայաստանին վաճառել հավաքովի մոդուլներից կառուցված զորանոցը, սակայն թանկ գին են ասել, գործարքը չի կայացել։ Ռուսական զինուժը հետո կքանդի այդ զորանոցը։ Հայտնի չէ, թե ի՞նչ կլինի հայ-ռուսական երկթև խաչքարի հետ,որը հառնում է զորանոցի կողքին։ Ռուսական զինուժը Ոսկեպարի սահմանագոտում էր գտնվում 2021թվականի օգոստոսի 2-ից, սկզբում ռուսաստանցի զինծառայողները բնակվում էին Ոսկեպարի դատարկ տներից մեկում, հետո ՀՀ կառավարության առաջարկով  Նոյեմբերյան համայնքի կողմից  նվիրաբերված  2 հեկտար տարածքում զորանոց կառուցեցին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին