▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանին հերթական հարվածն է սպասվում

Ա՜խ այդ Արևմուտքը… Ինչքա՞ն սկզբունքային են, ինչքա՞ն անկողմնակալ, ինչքա՞ն անշահախնդիր...Ազնվության, անշահախնդրության և անկողմնակալության մարմնացում են, էտալոն բառիս բուն իմաստով…

Հիշում եք չէ, ինչ ահավոր կարծիք ունեին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ: Նրան անվանում էին Եվրոպայի միակ բռնապետը, մեղադրում դաժանության, հազար ու մի գործած և չգործած մեղքերի մեջ: Դե հասկանալի է, այն ժամանակ, նա նվիրյալ էր Ռուսաստանին և նրա հետ էր բոլոր հարցերում:
Իսկ հիմա՞...

Իսկ հիմա, բավական էր, որպեսզի Բատկան մի երկու դրական խոսք ասեր Ուկրաինայի և նրա իշխանությունների հասցեին, թույլ քնննադատական ակնարկներ աներ Ռուսաստանին, որպեսզի ԱՄՆ-ից, Եվրոպայից սկսեին վազել Մինսկ՝ ընդհուպ Պենտագոնի ներկայացուցիչներով…Սկզբունքային, չէ՛, գերսկզբունքային, անկաշառ, անկողմնակալ արևմուտքը իրեն գցեց Լուկաշենկոյի գիրկը, սկսեց սիրաշահել նրան, դիֆերամբներ ձոնել և կարծես մեղրամիսի մեջ են…Այնպես որ չզարմանաք, եթե մի օր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագով Օբամային, Մերկելին, Օլանդին և նրանց բրիտանացի բարեկամներին տեսնեք Լուկաշենկոյի հետ նույն սեղանի շուրջ:

Դե ինչ, հերթական հարվածն է սպասվում Ռուսաստանին, որը կարծես Ղրիմյան էյֆորիայի իրավիճակում այդ ամենը կարծես չի զգում: Չնայած տարածքային առումով Բելառուսը կարծես «անկլավի» կարգավիճակում է, սակայն եթե Ուկրաինան Արևմուտքի ռումբն էր Ռուսաստանի ոտքերի տակ, ապա Բելառուսը ական է հենց նրա սրտում…Միաժամանակ, այդ հաջողության դեպքում ի չիք կդառնա ԵՏՆ-ն էլ, ՄՄ-ն էլ ու այդ ամեն ինչը ՄՄ-ը կլինի…

Այնպես որ, առա՛ջ գարդեմարիներ…Ձեր գլխի ճարը տեսնելու պահը հասունացել է, նայեք չուշանաք…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին